00:00:00

«Քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն՝ ապօրինի կալանքի պահպանման նպատակով»․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

17:55, 30 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․

«Ազգային բարերար Սամվել Կարապետյանը 100 օրից ավելի է, ինչ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: 2025 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին (այդ թվում՝ Քննչական կոմիտեի նախագահին), դատախազության հսկողություն իրականացնող վարչության պետին (այդ թվում՝ Գլխավոր դատախազին):

Հիմնական պահանջը մեկն է՝ նվազագույն ջանասիրության ու օրինականության ապահովում, քննչական գործողությունների կատարում: Կարող եմ արձանագրել, որ 100 օրից ավելի տևող քննությունը ոչ մի բանով չի տարբերվում 2025 թվականի հունիսի 17-ից, այսինքն՝ ունենք քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն՝ բացառապես կալանքի ապօրինի պահպանման նպատակով, հիմք ընդունելով ֆեյսբուքյան արդարադատությունը:

Քանիցս պնդում էի կատարել ու հիմա էլ եմ պնդում, որ Սոմալիում նույնիսկ Սամվել Կարապետյանի գործին նման, կամ համարժեք ապօրինությունների ծավալով դեպք չի արձանագրվել»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր