00:00:00

Երևան-Իջևան ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է՝ միակողմանի փակելով ճանապարհը

23:34, 29 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզուց Ծովագյուղ գնացող ճանապարհի երթևեկելի մասում ծառ է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 69-րդ կմ-ին ծառը կոտրվել և ընկել է՝ միակողմանի փակելով ճանապարհը։  

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել  կոտրված ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։ 

Երթևեկությունը վերականգնվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր