00:00:00

ՌԴ արտաքին քաղաքականության անփոփոխ առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է. Կոպիրկին

16:06, 29 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին քաղաքականության անփոփոխ հիմնական առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է: Այս մասին «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ռուս-հայկական հարաբերություններին և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքերի։ Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի այն բանից հետո, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այս տրանսպորտային նախագիծը»:

ՌԴ դեսպանը նաև հավելել է, որ այդ գործընթացի շուրջ համապատասխան աշխատանքը նոր է սկսվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր