00:00:00

Ռուսական ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգության համակարգի կարևոր գործոն է․ դեսպան

15:53, 29 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում խոսել է ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության մասին։ Դեսպանը նշել է․

 

«Ռուսական ռազմական ներկայությունը նախկինի պես Հայաստանի անվտանգության համակարգի և տարածաշրջանային կայունության կարևոր գործոնն է։ Մեր զինվորականները տարածաշրջանում ոչ մեկին չեն սպառնում։ Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատելը ակնհայտ անիմաստ նախաձեռնություն է»,- հայտարարել է ՌԴ դեսպանը։

 

ՌԴ դեսպանը ընդգծել է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից անջատել չի ստացվի, կխոչընդոտեն աշխարհագրությունը, համատեղ պատմությունը, անդրկովկասյան պետությունների հետ Ռուսաստանի բազմապլանային կապերի ծավալը։

 

ՀՀ-ում ՌԴ դեպսանի խոսքով՝ այնուամենայնիվ, առանձին արտաքին խաղացողներ նման գաղափարներ են արտահայտում՝ մերկացնելով սեփական նկրտումներն ու տարածաշրջանային իրողությունների շուրջ թույլ ընկալումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր