Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:
«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:
Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից:
1lurer.am-ին հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Արաքս գյուղում, կա վիրավոր: Ավելի ուշ ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է: