00:00:00

Լուկաշենկոն պատմել է, որ Պուտինի հետ քննարկել է, թե «ինչպես գոյատևել այս դժվար ժամանակներում»

17:38, 27 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Շկլովի շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է նախորդ օրը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած բազմաժամյա բանակցությունները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Նրա խոսքով՝ ինքը և Պուտինը քննարկել են համատեղ որոշումներն ու քայլերը ստեղծված դժվարին իրավիճակում. «Մենք մտածել ենք, թե ինչպես կարող ենք գոյատևել այս դժվարին ժամանակներում»։

Լուկաշենկոն ընդգծել է, որ համաշխարհային իրավիճակը ստիպում է նույնիսկ Ռուսաստանի նման հսկայական, ռեսուրսներով հարուստ երկրներին մտածել, թե ինչպես գործել, էլ չասելով Բելառուսի նման փոքր երկրների մասին, որտեղ առավել քան կարևոր է արդյունավետ աշխատել՝ զարգանալու և սեփական հողում ապրելու համար։

«Աշխարհը բաժանված է կտորների, նրանք այն պատառոտում են. սա իմն է, իսկ սա իմն է։ Եվ նրանք սկսում են խեղդել մեզ։ Նրանք մեզ հանգիստ չեն թողնում։ Եվ ես պետք է համոզեմ ձեզ աշխատել», - հավելել է Լուկաշենկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր