00:00:00

Ավտովթար՝ Երևանում. 36-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր

12:42, 27 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Շ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր