00:00:00

Ծնողներն այցելել են զինվոր որդիներին․ Լուսանկարներ

15:29, 25 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հյուրընկալել է առաջին կուրսի կուրսանտների ծնողներին։ Այցը ծնողներին ընձեռեց լավ հնարավորություն՝ ծանոթանալու այն միջավայրին, որտեղ իրենց զավակներն առաջին քայլերն են անում ապագա սպայի կայացման պատասխանատու ճանապարհին․ հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կուրսանտների ծնողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու լսարանների, մարզահրապարակների, զորանոցների պայմաններին և կուրսանտների առօրյային։ 

Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է հրամանատար-ծնող կապի կարևորությունը. այս համագործակցության արդյունքում են ձևավորվում ապագա հրամանատարների կամքը, ուժը և առաջնորդական հատկանիշները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր