00:00:00

Մարտունիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի

11:56, 25 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները մարել են նշված փողոցի 60 տան բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով այրվել է շարժիչի հատվածը։ 

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր