00:00:00

Իջևանում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհից և բախվել ծառերին. կան վիրավորներ

09:36, 24 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Անկախության փողոցի շենքերից մեկի մոտակայքում «Mercedes-Benz» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝  երեք տուժած տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր