00:00:00

Արարատի մարզում ցեմենտատար բեռնատարը անվադողի պայթելու հետևանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի

17:51, 22 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Iveco» մակնիշի ցեմենտատար կցորդիչով բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարահի Վեդիի խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի պայթելու հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը, անցել բաժանարար գոտով, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:  Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են կազմվում:  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով երթևեկությունը դեպի Երասխ փակ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր