00:00:00

ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կբացի. թուրք պաշտոնյա

17:17, 22 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Վան քաղաքի Առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարող է Վանի համար բացել նոր տնտեսական և զբոսաշրջային հնարավորություններ։

Թաքվան լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանում և Իրաքում կազմակերպված Վանի վերաբերյալ ճանաչողական արշավները մեծ արձագանք են ստացել, և նման նախաձեռնություն նախատեսվում է իրականացնել նաև Հայաստանում։

Նա նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը իրենց ամենամեծ ակնկալիքն է։ Նրա խոսքով Հայաստանի քաղաքացիների հետաքրքրությունը Վանի նկատմամբ պետք է վերածել հնարավորության։ Նա շեշտել է, որ Վանի առևտրի պալատը պարբերաբար բարձրացնում է սահմանների բացման հարցը:

«Այս ուղղությամբ առավել ակտիվ են Իգդիրը և Կարսը, մենք նրանց մշտապես աջակցում ենք։ Մեր պաշտոնավարման ընթացքում նաև այց ենք իրականացրել Հայաստան, որտեղ մեզ դիմավորել են ջերմորեն»,- հավելել է վերջինս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր