00:00:00

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Լադա»-ն․ կան վիրավորներ

11:47, 22 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր