00:00:00

Արմավիրում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդուն

22:57, 20 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ալեքսան Ս․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Նիկոլայ Շ․-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արաձանագրել են նրա մահը։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր