00:00:00

Կոտայքում ՌԴ քաղաքացին «Toyota»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում

17:25, 20 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին ՌԴ քաղաքացի 54-ամյա Վադիմ Իվանչենկոն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ուղղել «Toyota»-ն։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր