00:00:00

Լոռիում բախվել են Toyota Highlander-ն ու Volkswagen Vento-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. նրանք Սարալանջի դպրոցի ուսուցիչներ են

16:39, 18 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota Highlander» և «Volkwagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներւ, փրկարարներն ու «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:

 Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր