00:00:00

Գեղարքունքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 53»-ը․ կա 4 վիրավոր․ shamshyan.com

19:45, 17 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր