00:00:00

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բանակում խոշտանգման ենթարկված Ա.Հակոբյանի ներկայացուցիչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի վճռաբեկ բողոքը

19:00, 30 մայիս 2018 Իրավական

Վճռաբեկ դատարանը 25.05.2018 թ որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը վարույթ  ընդունելու մասին:  Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Ա.Դանիելյանը և Ռիտա Հակոբյանը 11.11.2015 թ ՀՀգլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել , որ ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1996 թ. ծնված հունվարի 15-ին զորակոչված ԱրթուրՀակոբյանը ազգականի կողմից հայտնած տեղեկության համաձայն զորամասից տեղափոխվել է   Երևանի կայազորային հոսպիտալ: Արթուրըզորամասում՝ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում, ձեռք է  բերել հոգեկանառողջական լուրջ խնդիրներ: Դեպքը, որի արդյունքում  Ա. Հակոբյանը ստացել  հոգեբանական խորը տրավմա, տեղի է ունեցել Ագարակիզորամասում սույն թվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին: ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինսիրոք ստացել է ուժեղ հոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքումբուժզննության ժամանակ Ա.Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարքային ծառայության համարպիտանի: Հետևաբար առողջական խնդիրները նա ստացել է ծառայությունը իրականացնելիս՝ դաժան, անմարդկային վերաբերմունքիարդյունքում:  Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում13.11.2016 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը և Ա.Հակոբյանը ճանաչվել է տուժող: Սակայն 11.06.2016 թ.  ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:   Սույն որոշման դեմ 19.09.2016 թ. ՀՀ Գլխավոր դատախազի  ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանին փաստաբանը բողոք է  ներկայացրել  քրեական գործի վարույթը կարճելու մասին 11.06.2016 թ. քննիչի որոշման դեմ:   29.09.2016 թ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը որոշում է կայացրել բողոքը մերժելումասին: 17.10.2017 թ դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք Սյունիքի մարզի ընդհանուրիրավասության դատարան: 16.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: 24.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը  ներկայացրել է  վերաքննիչ բողոք: 22.06.2017 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  կողմից ներկայացված բողոքը բավարարելու մասին և գործըուղարկել է դատարան՝ նոր քննության: 15.09.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  ներկայացված բողոքըմերժելու մասին:  09.01.2018 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասին։ .05.2018 թ վճռաբեկ դատարանը  որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը ընդունել  վարույթ: Հիշեցնենք, որ   2018 թ հունվարի 9-ին«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա․Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել  է վճռաբեկբողոք։   Բողոքում մասնավորապես նշվում է, որ Վերաքննիչ դատարանը  կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7-րդ,8-րդ, 9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով սահմանված արդարդատաքննության իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ-Ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշանգումներից զերծ մնալու իրավունքը։ Փաստորեն վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տար, թե արդյոք  խախտվել է տուժողի իրավունքները և ազատություններըև արդյոք խախտվել է տուժողի ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն դատարան միայնչքննարկելով այդ խախտումները, միայն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իրավացիորեն փաստել է, որ վարույթը իրականացնողմարմնի գործողությունները եղել են օրինական, որն էլ հիմք է տալիս ենթադրելու այն, որ  վերաքննիչ դատարանը  սույն գործով եղել էկաշկանդված և չի կայացրել օրինական որոշում։    Բողոքում փաստաբանը նշել է, որ  դատարանի որոշումը ակնհայտ հակասում է քրեական դատավարության օրենսգրքիպահանջներին որի արդյունքում խախտվել է Ա. Հակոբյանի ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի պահանջը, դատարանի գործը քննել է միակողմանի,բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել: Չի անդրադարձել   բողոքում  բարձրացված այն հարցերին, որոնց,  ըստէության դատարանը պարտավոր է իրավական  գնահատական տալ։  Ա․Ղարագյոզյանը  գտնում է, որ 11.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորայինքննչական բաժնի քննիչի և ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հ. Հարությունյանի  կողմից կայացված որոշումները  անհիմն են և չեն բխումՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից: Նմանորոշման կայացման  պարագայում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասի կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Ա.Հակոբյանի իրավունքը  խախտվում  է  նաև  նույն  կոնվենցիայի  1- ին  հոդվածի  զուգակցմամբ,  քանի  որ  նման  պարագայում  Հայաստանի  Հանրապետությունը  ի  դեմս  ՀՀ  քննչական  կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային բաժնի քննիչի և զինվորական դատախազության  և դատարանի  դեպքի առթիվ չեն իրականացրել  արդյունավետ քննություն, որի արդյունքում համապատասխան անձիք չեն  ենթարկել պատասխանատվության մեղավոր անձանց  Փաստորեն ըստ վերաքննիչ  դատարանի տրամաբանության տուժող կողմը պետք է ապացուցի որ ենթարկվել է խոշտանգման կամվատ վերաբերմունքի։ Կարելի է փաստել, որ վերաքննիչ դատարանը պետության բեռը դրել է տուժող կողմի վրա, այն պարագայում որ պետությունը  պետք է ապացուցի այն փաստը  որ Ա․Հակոբյանը չի ենթարկվել ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով արգելված արարքի։   Փաստաբանը նշել է նաև, որ վերաքննիչ բողոքը ընթերցելով՝ տպավորություն է ստեղծվում, որ դատարանը ոչ թե իրականացրել էարդարադատություն, այլ ստանձնել է առաջի ատյանի դատարանի պաշտպանի դերը։  Փաստաբանը իր բողոքում  նշել է, որ մի շարք անձանց ցուցմունքները արժանահավատության արժանի չեն, քանի որ հրամանատարիհսկողության տակ գտնվող անձիք չէին կարող արժանահավատ ցուցմունքներ տալ։  Սակայն վերաքննիչ դատարանը  իր բողոքը մերժելու մասին որոշման մեջ  իրավական գնահատական չի տվել այդ    անձանցցուցմունքների արժանահավատության հարցին: Եթե վերաքննիչ դատարանը գործը քններ և միակողմանի քննության չիրականացներ,ակնհայտ է, որ պետք է  վերը նշված անձանց ցուցմունքները համարվեին ոչ արժանահավատ, քանի որ ակնհայտ է, որ վերը նշվածզինծառայողները այդ պահին գտնվել են Ջ. Մկրտչյանի անմիջական հսկողության տակ: ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի                 02.02.2016 թ եզրակացությանհամաձայն` Ա. Հակոբյանը գտնվում է գերլարված  վիճակում, զինվորական համազգեստով անձ տեսնելիս՝ անկախ նրա սեռից ընկնում է խորը դեպրեսիայի մեջ, ի հայտ է գալիս բուռն կերպով դրսևորված վախի զգացում, որը արտահայտված է լացի, պաշտպանականշարժումների և պաշտպանական ոռնոցների տեսքով: Միայն սա ընթերցելով, իրավաբան լինել պետք չէ հասկանալու համար, որ այդ ամիսների ընթացքում Ա. Հակոբյանը զորամասումենթարկվել է  խոշտանգումների և անմարդկային դաժան վերաբերմունքի:    ՄԻԵԿ-Ի  Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով և կիրառման շրջանակը պարզաբանվում  է Մարդու իրավունքների Եվրոպականդատարանը /ՄԻԵԴ/ վճռռներում: ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 3-րդ հոդվածի կիրառման ոլորտըբավականին լայն է, որպես 3-րդ հոդվածի խախտում համարվում են վարքագծային տարատեսակ դրսևորումները, տարբեր արարքներըինչպես նաև տարբեր են խախտումը կատարած սուբյեկտները:  Ավելին, ՄԻԵԴ-ը  խախտում է համարել ոչ միայն խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք պարունակող արարք կատարելն /էական խախտում/, այդ պետության կողմից 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստը  արդյունավետ քննություն չիրականացնելը և կատարողին պատասխանատվության չենթարկելն:   ՄԻԵԴ-ը՝ սահմանելով արարքի որպես խոշտանգում որակելու չափանիշները, նշում է, որ խոշտանգում է հանդիսանումդիտավորությամբ կատարված անմարդկային վերաբերմունքը, որը պատճառել է շատ լուրջ և դաժան տառապանք: Դատարանըառանձնահատուկ ընդգծել է դիտավորությունը և տառապանքի ուժգնությունը կամ լրջությունը, որպես կարևորագույն չափորոշիչներ, /տեսԱքսոյնը ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը  առ 18 դեկտեմբերի 2000 թ տարբերակ 64/ :  Իսկ որպես նվաստացուցիչ ՄԻԵԴ-ը սահմանում է այնպիսի վերաբերմունքը, որը տուժողի մոտ առաջացնում է վախի, տառապանքի ևստորադասության զգացողություն, որը կարող է նսեմացնել և ստորացնել իրեն տես /Դիքմենը ընդդեմ Թուրքիայի գործով վճիռ առ 11 հուլիսի2000 թ պարբ 95/: Դատարանը արձանագրել է, որ վերաբերմունքը որպես նվաստացուցիչ որակելու համար բավարար է, անգամ այն, որ տուժողն իրեննվաստացած է զգացել, նույնիսկ եթե նման տպավորություն չի ստեղծել այլ անձանց մոտ: Այսպես նախաքննությամբ պարզվել է, որ 06.11.2015 թ երեկոյան Ա. Հակոբյանը հոգեկան շեղումների նշաններով ընդունվել էզորամասի բուժկետ, իսկ հաջորդ օրը` 07.11.2015 թ ՀՀ ՊՆ 50569 զորամասի հրամանատարի հրամանի համաձայն` նա հետազոտվել է  ևբուժում ստանալու նպատակով ուղեգրվել է ՀՀ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր