00:00:00

Ֆրանսիայի նոր վարչապետին ևս իմպիչմենտ կհայտնեն

18:28, 13 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ձախակողմյան «Չխոնարհվող Ֆրանսիա» կուսակցությունը անվստահություն կհայտնի նոր վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին։ Այդ մասին հայտնել է կուսակցության համակարգող Մանուել Բոմպարը ։

Իր ելույթի ժամանակ Բոմպարը նշել է, որ իմպիչմենտ նախաձեռնելու են խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին, ապա հավելել է, որ նախագահ Մակրոնը ևս պետք է հրաժարական տա։

«Քանի դեռ նա իշխանության է, երկրի քաղաքականությունում ոչինչ չի փոխվում»,- ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետ էր նշանակել պաշտպանության նախարար Լըկորնյուին՝ այն բանից հետո, երբ արդեն նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական էր տվել՝ պատգամավորների կողմից կյանքի կոչված իմպիչմենտի արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր