00:00:00

Առաջնային օղակի բուժաշխատողները սոցիալապես շատ ավելի պաշտպանված կլինեն. Առողջապահության նախարար

22:18, 30 մայիս 2018 Առողջություն

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա  փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով: Առողջապահության նախարարին ուղեկցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Նրանց հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը բարձրացրել է համակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես, ծննդօգնության մատուցման որոշ չափորոշիչների վերանայում, պոլիկլինիկաներում հաշվառվելու կարգի հստակեցում, որոշ կաբինետների գերծանրաբեռնվածության թեթևացում, և ամենակարևորը՝  աշխատանքին խիստ անհամարժեք ցածր աշխատավարձեր: «Առաջնային օղակի բուժաշխատողներին սոցիալապես շատ ավելի պաշտպանված դարձնելու հարցը մեր օրակարգում է: Այժմ քննարկում ենք դրան հասնելու առավել արդյունավետ ուղիները, իսկ այդպիսիք մի քանիսն են»,-շեշտել է Թորոսյանը: Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեկ տարի առաջ է բարերարների միջոցներով վերանորոգվել, վերազինվել, համալրվել անհրաժեշտ բուժտեխնիկայով: Իր հերթին աջակցություն է ցուցաբերել նաև Երևանի քաղաքապետարանը: Նախարարը շրջել է պոլիկլինիկայի տարբեր բաժիններով, սենյակներով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Արսեն Թորոսյանն այցելել է նաև Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն, որը ևս արդեն բոլորովին նոր վիճակով է ընդունում պացիենտներին՝ վերանորոգված և վերազինված: Ծննդատան տնօրեն Կարեն Կուտոյանը նշել է, որ պատրաստ են նույնիսկ ծանր դեպքերում արագ և արդյունավետ բուժօգնություն տրամադրելու:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր