00:00:00

Արարատի մարզում շան կծելու հետևանքով երեխա է տուժել

15:36, 13 սեպտեմբեր 2025 Պատահարներ

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:

Սիրելի՜ քաղաքացիներ

Զգոնության կոչ եմ ուզում անել.

շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:

Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:

Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:

Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- նշել է Ավանեսյանը։

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից էլ հայտնել են, որ 1,5-ամյա երեխային կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր