Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 02։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։