00:00:00

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուին

08:23, 10 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուին:

Նոր կառավարության ղեկավարին հանձնարարվել է խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական կուսակցությունների հետ՝ այդ թվում հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ՝ առաջիկա ամիսների համար կարևոր որոշումների հասնելու նպատակով։

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների 364-194 հարաբերակցությամբ անվստահություն էր հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուին։ Սեպտեմբերի 9-ին Բայրուն հրաժարականի դիմում էր ներկայացրել Մակրոնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր