ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անցկացրել է հերթական հանդիպումն աշակերտների և ուսանողների հետ։ Նման հանդիպումների ընթացքում սովորողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու առաջարկները։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Հիշեցնենք, որ այս ձևաչափով հանդիպումներն անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ապահովելով դպրոցականների և ուսանողների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացներին։