Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքներում՝ Ադրբեջանը կդառնա Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի (CICA) վերլուծական կենտրոնների ֆորումի 13-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում։
««Զանգեզուրի միջանցքը» (TRIPP), որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, առաջիկայում մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային ուղու դեր է խաղալու», – նշել է Ալիևը։