Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սարի Թաղ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Նշված ժամանակահատվածում կդադարեցվի նաև Լոռու մարզի Գուգարք բնակավայրի 3-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: