00:00:00

Մեր բակի միակ խաղահրապարակի տարածքի փոխարեն ուզում են կառուցել 18-հարկանի շենքեր. Արթուր Չախոյան

12:52, 08 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, ես և մեր բակի բնակիչները պայքարում ենք, որպեսզի մեր բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ակտիվ մասնակցել ենք օրենքով նախատեսված չորս հանրային քննարկումներին, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, և ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։

Սակայն մեր ուրախությունը երկար չտևեց: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը վերջին հանրային քննարկմանը նույնպես տվել է բացասական եզրակացություն 18-հարկանի շենքեր չկառուցելու համար, բայց սեպտեմբերի 9-ին Երևանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է մեր բակի միակ խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար։

Սա այն դեպքում, երբ ավագանին նախորդ երեք անգամ արդեն մերժել էր շինթույլտվություն տրամադրելու հարցը։ Այսինքն՝ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքի փոխարեն ուզում են կառուցել 18-հարկանի շենքեր։

Քաղաքային իշխանության նման որոշումը բացահայտ ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքները։ Քանի որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։ Այնուամենայնիվ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքը ապօրինի վաճառվել է, և այժմ ցանկանում են այնտեղ կառուցել 18-հարկանի շենքեր։

Մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են, և մենք չենք պատրաստվում լռել ու համակերպվել անարդարության հետ։ Այդ պատճառով՝ բակի երեխաների միակ խաղահրապարակի ոչնչացումը թույլ չտալու համար մենք՝ բակի բնակիչներս և խաղահրապարակի համար մեկ փոքրիկ շահառուները, սեպտեմբերի 9-ին՝ ավագանու նիստի օրը, իրականացնելու ենք ակցիա։ Մեր նպատակն է, որ ավագանիները հասկանան խնդրի կարևորությունը և համայնքի շահից ելնելով կայացնեն ճիշտ որոշում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր