00:00:00

Ամերիաբանկը` TOON Expo-ում․ վարկավորման արտոնյալ պայմաններ, թվային լուծումներ և նոր հնարավորություններ անշարժ գույքի շուկայում

17:07, 05 սեպտեմբեր 2025 Բանկեր

Երևանում մեկնարկել է TOON Expo անշարժ գույքի խոշորագույն ցուցահանդեսը, որը մեկ հարթակում է միավորում կառուցապատողներին, բանկերին ու գնորդներին։

Ցուցահանդեսի գործընկեր Ամերիաբանկը ներկայացնում է բացառիկ առաջարկներ. սեպտեմբերի 5-7-ը միայն էքսպոյի շրջանակում հնարավոր է հիփոթեքային վարկ ստանալ 12% անվանական տոկոսադրույքով, ինչպես նաև օգտվել արտերկրում գույք գնելու ներդրումային վարկերից՝ 0.5 տոկոսային կետով ավելի ցածր տոկոսադրույքներով։ Այսպիսով, վարկերը հասանելի են ՀՀ դրամով՝ 13.5%, ԱՄՆ դոլարով՝ 10%, եվրոյով՝ 8%։

«Ամերիաբանկը՝ որպես հիփոթեքային շուկայի առաջատար, այս անգամ ևս մեծ թիմով, հարուստ գործիքակազմով և գրավիչ պրոդուկտային առաջարկներով մասնակցում է TOON Expo-ին։ Մենք այստեղ ենք ներկայացնելու ոչ միայն առաջարկներ այն մարդկանց համար, որոնք ցանկանում են գնել անշարժ գույք Հայաստանում, այլ նաև մեր ներդրումն ունենալու շուկայի կայուն զարգացման գործում», – լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների թրայբի ղեկավար Վահրամ Գևորգյանը։

Բանկը ցուցահանդեսում ներկայացնում է նաև նորարարական լուծումներ։

«Այսօր մենք առաջարկում ենք փուլային հիփոթեքային վարկ, որը հաճախորդներին թույլ է տալիս նվազեցնել վճարումները մինչև շինարարության ավարտը», – ասում է Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման թիմի ղեկավար Լիանա Աղայանը` նշելով, որ պրոդուկտը մշակվել է բանկի հաճախորդների և գործընկեր կառուցապատողների կարիքների ուսումնասիրության արդյունքում` դրանց լավագույնս բավարարման նպատակով։

Նրա խոսքով, բանկի գործընկեր կառուցապատողները էքսպոյի շրջանակում ներկայանում են հատուկ առաջարկներով, իսկ հաճախորդները հնարավորություն ունեն օգտվելու նաև տոկոսադրույքի և կանխավճարի սուբսիդավորմամբ տարբերակներից։

Նշենք, որ էքսպոյի այցելուները հնարավորություն ունեն գնելու գույք ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

«Մեր ներդրումային վարկը բացառիկ հնարավորություն է հաճախորդների համար՝ տուն ձեռք բերել արտերկրում, որն ապագայում կարող է դառնալ կայուն պասիվ եկամտի և կապիտալի աճի աղբյուր», – նշում է Ամերիաբանկի ներդրումային և գրավով ապահովված վարկավորման պրոդուկտային թիմի ղեկավար Մարիանա Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ TOON Expo-ն նաև հարթակ է, որտեղ բանկը ավելի լավ է ճանաչում հաճախորդների կարիքները և դրանց հիման վրա ստեղծում նոր, ավելի հաճախորդակենտրոն պրոդուկտներ։

Ամերիաբանկը հիփոթեքային վարկավորումը դարձրել է առավել հասանելի նաև իր թվային հարթակի՝ MyHome-ի միջոցով։

«MyHօme–ը մարդկանց հնարավորություն է տալիս գտնել, գնել, վաճառել, վարձակալել կամ վարձակալության հանձնել իրենց անշարժ գույքն արագ ու հարմարավետ ճանապարհով՝ առցանց՝ իրենց նախընտրված վայրից: My home–ն ավելի հասանելի է դարձրել Ամերիաբանկի հիփոթեքային վարկերը, հաճախորդները կարող են հաշված րոպեների ընթացքում դիմել ու ստանալ իրենց վարկի հաստատումը»,- ընդգծում է MyHome պրոդուկտի ղեկավար Տիգրան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գործընկեր խանութների և ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ համատեղ հարթակն առաջարկում է հատուկ զեղչեր ու արտոնյալ պայմաններ՝ վերանորոգման, կահավորման և հարակից այլ ծառայությունների համար:

«Տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ՝ MyHօme-ն իր օգտատերերի կողքին է՝ անշարժ գույքի հետ կապված գործարքների յուրաքանչյուր փուլում»։

TOON Expo-ն եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր պլանավորում են գույք գնել Հայաստանում կամ արտերկրում։ Ամերիաբանկը սպասում է իր տաղավարում սեպտեմբերի 5-7-ը՝ ներկայացնելու հիփոթեքային և ներդրումային վարկավորման արտոնյալ պայմանները, նորարարական թվային գործիքները և անշարժ գույքի շուկայի հետագա զարգացման իր տեսլականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր