00:00:00

Վթար՝ Դավթաշենում․ ուղևորին տեղափոխել են հիվանդանոց

14:26, 05 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 09:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոցի թիվ 31/4 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր