00:00:00

Կյանքից հեռացել է ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի նախկին հրամանատար Արթուր Սիմոնյանը

14:06, 05 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Կյանքից հեռացել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը։ 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Սիմոնյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Նոր Նորք վարչական շրջանի եկեղեցում։ 

 

Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմին, պարգևատրվել բազմաթիվ մեդալներով, այդ թվում՝ ՀՀ, ՌԴ և ՆԱՏՕ-ի 32 գերատեսչական մեդալներով։ 

 

Արթուր Սիմոնյանը մինչև 2017 թվականի հոկտեմբեր եղել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատարը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր