00:00:00

Մեկնարկում է «Գեղարվեստական տպագրության Հինգերորդ միջազգային Բիենալե, Երևան 2025»-ը

22:26, 03 սեպտեմբեր 2025 Հասարակություն

 

 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ից կմեկնարկի գեղարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ ու բացառիկ միջոցառումը՝ «Գեղարվեստական տպագրության Հինգերորդ միջազգային Բիենալեն, Երևան 2025»։
 
Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։
 
Բիենալեի շրջանակում 213 արվեստագետ՝ աշխարհի 48 երկրից կներկայացնեն 423 աշխատանք:
 
Միջոցառման հատուկ հյուրն է Նորվեգիայի Սոնյա Թագուհու գեղարվեստական տպագրության ամենամյա մրցանակի տնօրեն և ժամանակակից արվեստի առաջատար գործիչ թրուդե Գոմնես Ուգելստադը (Նորվեգիա), որը նաև հանդես կգա որպես Բիենալեի ժյուրիի նախագահ։
Բացման հանդիսավոր արարողությունը
սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00
Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր