00:00:00

Շատ մտահոգված եմ. կա՛մ մրցույթը կկայանա, կա՛մ կադրային որոշումներ կկայացնեմ. Ավինյան

10:56, 18 օգոստոս 2025 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաճախ է տեղի ունենում և իրենք շարունակում են պայքարել հետևանքների դեմ։

«Բայց տևական ժամանակ է՝ ունեցել ենք քննարկումներ, տարատեսակ միջազգային ծրագրերով չստացված փորձեր։ Բայց ինչ-որ մի փուլի ենք հանգել, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ, և անկեղծ ասած՝ ես շատ մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված»։

Քաղաքապետը նաև հանձնարարել է. «Այսպես կդնեմ հարցը. կա՛մ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի ամենակարևոր, ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել մենք չենք կարող»,- ասել է նա՝ հավելելով,- «Մինչև տարեվերջ բերել հստակ վերջնական լուծումով հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ, այլևս ոչ մի րոպե ավել չենք կարող դրան սպասել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր