20 րոպե առաջ գրեցին, որ ես մեռել եմ, ինձ գնդակահարել են այստեղ. իմ մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Բարսեղյանը նշեց․ «Մի մոզի կամ էրինջ զառանցել էր քիչ առաջ ու րոպեն մեկ զանգում են, թե մեռե՞լ ես, թե՞ չես մեռել վերջապես, և ստիպված եմ հերքել»։
Նշենք, որ տելեգրամյան ալիքում գրառում կար, որ «Գյումրիում իր տանը վայրկյաններ առաջ սպանվել է Լևոն Բարսեղյանը»։