00:00:00

Տիգրան Մեծի պողոտայում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդի

16:44, 11 օգոստոս 2025 Պատահարներ

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, Տիգրան Մեծի պողոտայում: 

Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7-րդ և թիվ 2-րդ երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսների արանքում քաղաքացի է մնացել: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին վրաերթի հետևանքով է հայտնվել այդ 2 ավտոբուսների արանքում, նրան օգնության են հասել ականատեսները և շտապօգնության բժիշկները։ Վրաերթի ենթարկվածը դուրս է բերվել ավտոմեքենաների արանքից: 

 

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նրան, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: 

 

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ավտոբուսներից մեկի վարորդն է․ փորձել է ավտոբուսում առաջացած ինչ-որ խնդիր լուծել, իսկ մյուս ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրան: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր