00:00:00

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր

16:01, 08 օգոստոս 2025 Բանկեր

Յունիբանկը և «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը կնքել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր։ Համագործակցության շրջանակում Յունիբանկը դարձել է ակումբի ոսկե հովանավորը՝ աջակցելով «Ալաշկերտ»-ին Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։

 

Յունիբանկը երկար տարիներ ակտիվորեն նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և իրականացնում է հովանավորության լայն ծրագիր, որն ընդգրկում է ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ և ձյուդո։ Բանկն աջակցում է մարզիկներին իրենց նպատակներին հասնելու ճանապարհին՝ ոգեշնչելով երիտասարդ սերնդին՝ առողջ և ակտիվ կենսակերպի մշակույթի ձևավորման գործում։

 

«Ալաշկերտ» ՖԱ-ի աջակցությունն այս ռազմավարության կարևոր մաս է։ Համագործակցությունը միտված է ակումբի հետագա զարգացմանը և նոր մարզական հաջողությունների համար պայմանների ստեղծմանը։

 

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի առաջատարներից է՝ Հայաստանի քառակի չեմպիոն, երկրի գավաթակիր և եռակի սուպերգավաթակիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր