00:00:00

Նոր մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած խոշոր ավտովթարի վերաբերյալ

20:44, 07 օգոստոս 2025 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է  օգոստոսի 6-ին Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, պարզվել է, որ «ԳԱԶ 31-29»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 47-ամյա Վ. Ն.-ն, իսկ «Nissan»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Վ. Ա.-ն։

Վթարի հետևանքով Վ. Ն.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 13-ամյա Ռ. Ն.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ «Nissan»-ի վարորդ Վ. Ա.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Մ. Ս.-ն, Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Է. Ն.-ն, Տավուշի մարզի բնակիչ, 20-ամյա Գ. Գ.-ն նույնպես տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Մյուս ուղևոր՝ Գետաշեն բնակավայրի բնակիչ, 22-ամյա Ա․ Հ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդն ու բոլոր ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ նույն զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել էին «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր