00:00:00

Արտառոց դեպք Երևանում․ 32-ամյա կինը քթի վիրահատությունից հետո այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

18:30, 07 օգոստոս 2025 Պատահարներ

 

 

Օգոստոսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «քթի ծայրի շրջանի  այրվածք հարցականով» 4-րդ աստիճան, 3 շաբաթ ուշացած» «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Ելիզավետա Ա․-ն է, ում հուլիսի 11-ին «Տոնոյան» բժշկական կենտրոնում  բժիշկ՝ Բագրատ Գևորգյանը վիրահատել է քթի խեցիների և միջնապատի հատվածներում, որից հետո նրա քթի ծայրի և խոռոչների շրջանում առաջացել են այրվածքի նմանվող վերքեր։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր