00:00:00

Գետք գյուղում գտնվող լճակում փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովիվին. սպասում են մինչև կժամանեն Սևանի ջրասուզակները. Shamshyan.com

15:26, 04 օգոստոս 2025 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել: 

 

Մինչ քրեական ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնում են որ նույն գյուղի բնակիչը նշված լճում ջրահեղձ է եղել: 

 

Դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային քրեական վարչության փրկարարները, սակայն դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանում Սևանի ջրասուզակները: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր