00:00:00

Սարիկ Մինասյանի «սկզբունքայնությունը». նա նոր պաշտոն ստացավ

16:36, 01 օգոստոս 2025 Քաղաքականություն

Irakanum.am-ի տեղեկություններով՝ Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի ղեկավար:

Նշենք, որ Սարիկ Մինասյանի՝ այս պաշտոնում նշանակվելու մասին լուրերը դեռ մի քանի օր առաջ էր շրջանառվում, բայց Մինասյանը կտրուկ հերքում էր, ավելին հայտարարում, թե սկզբունքային մարդ է, եւ ստացել է ավագանու մանդատ եւ իր գործունեությունն այդ շրջանակներում է շարունակելու, բացառելով նաեւ լուրերը, թե նշանակվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ 
Բնավ զարմանալի չէ Մինասյան Սարիկի պահվածքը։ Նա գործում է «դասական» քպ-ականի կերպ, որտեղ «սկզբունքայնությունը»  րոպեների հարց է։ Սարիկ Մինասյանի՝ ինքն իրեն հերքելու գործընթացն էլ ունեցավ այն նույն արագությունը, ինչ արագությամբ նա մտավ ՔՊ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր