00:00:00

31-ամյա վարորդը «Lada»-ով Մյասնիկյան պողոտայում մխրճվել է կայանված բեռնատարի հետնամասի մեջ. կա 5 վիրավոր

17:42, 31 հուլիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի կունենան Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 31-մյա Արարատ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ա.-ին պատկանող «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Էրիկ Թ.-ն, 32-ամյա Արամ Գ.-ն, Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ռոբերտ Ա.-ն և Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Էդգար Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր