00:00:00

Հայկական ակումբներն առանց պարտության մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայում

20:50, 24 հուլիս 2025 Սպորտ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղերում հայաստանյան ներկայացուցիչները հաջող մեկնարկ ունեցան։

 

Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում 2։1 հաշվով առավելության հասավ Հունգարիայի «Դյորի» նկատմամբ։ Եղիշե Մելիքյանի թիմից գոլերի հեղինակ դարձան Մարիուս Նուբիսին՝ 11 մետրանոցից (22-րդ րոպե) և Դանիլ Կուլիկովը (66-րդ րոպե)։ Հյուրերը պատասխանեցին միայն մեկ գոլով, որը գրանցվեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Միլկովիչի կողմից՝ սեփական դարպասը գրավելով (78-րդ րոպե)։

 

Իսկ «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի ստադիոնում ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։ Հանդիպումն անցավ առանց գոլերի՝ գրանցելով 0։0 հաշիվ։

 

Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 31-ին։ Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 21։00-ին։

 

Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր