00:00:00

Նաթան արքեպիսկոպոսը պատգամել է հայորդիներին նախանձախնդրորեն պահպանել իրենց ազգային ինքնությունը

13:52, 24 հուլիս 2025 Քաղաքականություն

Հուլիսի 24-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Սիրիայի, Արգենտինայի և Երևանի «Անդրանիկ սկաուտական բանակումի» շուրջ 90 մասնակիցներին։

 

Սրբազան Հայրը, պատանի և երիտասարդ հայորդիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, կարևորեց սկաուտական բանակումի մասնակիցների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչը լավագույն առիթ է զորացնելու նրանց ազգային-հոգևոր նկարագիրը և սերը հայրենիքի նկատմամբ։

 

Նաթան արքեպիսկոպոսը պատգամեց հայորդիներին նախանձախնդրորեն պահել և պահպանել իրենց ազգային ինքնությունն ու արժեքները, ամրապնդել կապը Հայոց Եկեղեցու հետ և ջանքեր գործադրել օգատկարություն բերելու հայրենիքի պայծառությանն ու առաջընթացին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր