Telegram-ի «112» ալիքի տվյալներով՝ կինը դեռևս գրանցված է որպես ուղևոր, բայց իրականում նա չի նստել ինքնաթիռ։
Վթարի ենթարկված Ան-24-ի ուղևորներից մեկը վերջին պահին հրաժարվել է թռիչքից, նա դեռևս գրանցված է որպես ուղևոր։ Մարինե Ավալյանը որոշել է թռչել ավելի ուշ, քանի որ նրա փոքրիկ թոռնուհին վատառողջ էր։ Նա ինքնաթիռի վթարի մասին տեղեկացել է լուրերից։ Կինը շոկի մեջ է՝ գիտակցելով, թե որքան մոտ էր մահը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում հուլիսի 24-ին կործանված ինքնաթիռում եղել է 49 մարդ՝ 43 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վթարի հետևանքով բոլոր ուղևորները զոհվել են։
Ռուսական կողմից հայտնել են, որ որպես ինքնաթիռի կործանման նախնական պատճառ է դիտարկվում անձնակազմի կողմից սխալը վատ տեսանելության պայմաններում վայրէջքի փորձի ժամանակ։