00:00:00

Սահմանադրական փոփոխություններն արտաքին գործոններով պայմանավորելը սխալ է. Սրբուհի Գալյան

08:11, 24 հուլիս 2025 Քաղաքականություն

Չի հայտարարվել, որ Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրության ընտրությունը հանրաքվեի միջոցով տեղի է ունենալու ընտրություններից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք և աշխատենք այն ուղղությամբ, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թ. ընտրությունները»,-ասաց նախարարը։

Նա ճիշտ չհամարեց սահմանադրական փոփոխությունները երբևէ կապել որևէ արտաքին գործոնի հետ. 

«Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովուրդը կորոշի՝ ուզո՞ւմ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՞ չի ուզում ունենալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր