00:00:00

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել բետոնե սյանը և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

14:58, 11 հուլիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Եվա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր