00:00:00

Բարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել է

17:00, 09 հուլիս 2025 Պատահարներ

Հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բարեկամության մետրոյի կանգառից վերադասավորվելու ժամանակ «Zhongtong» մակնիշի ավտոբուսը ձախ հայելիով պատահաբար հպվել է անհայտ մակնիշի  ավտոքարշակի աջ հայելիին, ապա հասնելով Բաղրամյան պողոտա 43 հասցեի մոտ նշված ավտոքարշակի վարորդը հայհոյելով հարվածել է ավտոբուսի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոբուսը վարել է Երևանի բնակիչ 61-ամյա Ռոբերտ Ա․-ն, ում աջ ձեռքի վրա հարվածի հետևանքով առաջացել են քերծվածքներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները  օպերատիվ միջոցառումների աիդյունքում պարզել են նաև, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Միքայել Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան  հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր