00:00:00

Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար․ ինքնասպնությունից առաջ 33-ամյա տղամարդը գրություն էր ուղարկել

19:24, 08 հուլիս 2025 Պատահարներ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, հայտնում է shamshyan.com–ը։

 

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Կիևյան կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:

Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Գ.-ն է:

 

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Արամ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր