00:00:00

Արարատի մարզում «Lexus»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա կամրջի բետոնե հենապատին, հայրն ու նրա 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

18:32, 08 հուլիս 2025 Պատահարներ

 

 

Այսօր հուլիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 18:10-ի սահմաններում 32 ամյա Էդգար Մ․-ն իր վարած  «Lexus» մակնիշի մեքենայով Մեղրի–Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եկաթե արգելապատնեշին, ապա կամրջի բետոնե հենապատին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝  վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն  ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր