00:00:00

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա զոհ և վիրավորներ, որոնցից 3-ը երեխաներ են

20:35, 05 հուլիս 2025 Պատահարներ

Խոշոր ավտովթար է այսօր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել ժամը 13:45-ի սահմաններում։ «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 Վթարի հետևանքով 1 անձ տեղում մահացել է, 4-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ մեքենան վերածվել է մետաղի ջարդոնի։
Ըստ տեղեկությունների՝ մահացածը վարորդն է, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինը, երկու երեխաներն ու ազգականի երեխան։

 Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր