00:00:00

Տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արաբկիրի թաղապետարանում

19:11, 04 հուլիս 2025 Հատման կետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 2-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի 3-րդ հարկում մի քաղաքացի տևական ժամանակ հնչեցնում է սեռական բնույթի հայհոյանքներ և խոչընդոտում է վարչական շրջանի բնականոն աշխատանքին։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 16։15-ի սահմաններում վարչական շրջանի շենք է այցելել մի քաղաքացի, ով բարձրանալով շենքի 3-րդ հարկ խոչընդոտել է աշխատակիցների բնականոն աշխատանքին և տևական ժամանակ՝ 10-15 րոպե շարունակ, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, որից հետո դուրս է եկել շենքից։

 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ տվյալ արարքը կատարել է Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գնել  Հ․-ն, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր